Մատչելիության հղումներ

Լոռու մարզի տարածքում երկաթուղին վնասվել է մոտ 2,5 կմ-ի չափով. նախարար


Լոռու մարզի տարածքում երկաթուղին վնասվել է մոտ 2,5 կմ-ի չափով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ասուլիսում ասաց, որ Հայաստան եկող երկաթուղին վնասվել է նաև Վրաստանի տարածքում:

Նախարարի փոխանցմամբ՝ կապի մեջ են Վրաստանի իրենց գործընկերների հետ, որոնք հավաստիացրել են, որ 2-3 օրում կվերականգնեն, այնտեղ համեմատաբար փոքր է վնասը: Դրանից հետո հնարավոր կլինի Հայաստան երկաթուղու միջոցով ներկրվող բեռները, մասնավորապես վառելիքը, գնացքներով հասցնել մինչև սահման` Այրում կայարան, ու դրանից հետո բաշխել մեքենաներով:

Եթե ներկրումների հարցով որոշակի լուծում է տեսնում նախարարն, ապա արտահանումների հարցը առաջիկա ամիսներին կմնա չլուծված. մասնավորապես, հանքարդյունաբերության արտադրանքի ամբողջ ծավալը երկաթուղու միջոցով է արտահանվում, այս պարագայում արտահանող ընկերությունները կանգնել են փաստի առաջ:

ՆԳՆ փրկարար ծառայությունը մայիսի 26-ին հաղորդել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին։ «Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկել էր մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները՝ սելավահոսքի առաջացման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG