Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկում է մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքները


«Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկում է մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները՝ սելավահոսքի առաջացման պատճառով։

Ընկերությունից հայտնում են, որ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ պետք է կատարվեն։

Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդել է, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին։

Գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG