Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Եվրախորհրդարանի շենքերում՝ Բրյուսելում և Ստրասբուրգում


Ոստիկանական մեքենան Եվրախորհրդարանի շենքի դիմաց, 29-ը մայիսի, 2024թ.
Ոստիկանական մեքենան Եվրախորհրդարանի շենքի դիմաց, 29-ը մայիսի, 2024թ.

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Եվրախորհրդարանի շենքերում՝ Բրյուսելում և Ստրասբուրգում՝ ռուսական քարոզչության տարածման մասին քրեական գործի շրջանակներում։

Հաղորդվում է, որ խուզարկվել է նաև Նիդերլանդներից ընտրված աջակողմյան հայացքներով պատգամավոր Մարսել դե Գրաֆ Գիյոմ Պրադուրի աշխատավայրն և տանը։ Նախկինում նա աշխատել է որպես «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության պատգամավոր Մաքսիմիլիան Կրայի օգնական։

Բելգիայի դատախազության հաղորդագրության համաձայն՝ խուզարկված անձը կարող է կարևոր դեր խաղալ անանուն եվրապատգամավորների և "Voice of Europe" պարբերականի միջև կապում։

Այդ լրատվամիջոցի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել՝ Կրեմլի քարոզչությունը տարածելու, Ուկրաինայի իրադարձությունների մասին ապատեղեկատվություն տարածելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG