Մատչելիության հղումներ

Տեսնում ենք Ադրբեջանի դիրքորոշումների կարծրացում, նոր պահանջներ. Հակոբ Բադալյան


Հրապարակային մակարդակում տեսանելի է Ադրբեջանի դիրքորոշումների կարծրացում, նոր պայմաններ ու նոր պահանջներ, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Բոլորովին վերջերս տեսանք, որ ընդհուպ պաշտոնական ամենաբարձր մակարդակով այդ «Արևմտյան Ադրբեջանի» կամ «ադրբեջանցիների» պահանջը կամ պայմանը առաջ քաշվեց, որ {Երևանը} պետք է երկխոսի», - նշեց նա։

Մոտ 10 օր առաջ Ադրբեջանի նախագահը պահանջեց, որ Երևանը բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան»-ի օրակարգն առաջ է մղում ի պատասխան արցախցիների վերադարձի մասին Հայաստանի և միջազգային հանրության հայտարարությունների:

«Մենք տեսնում ենք, որ Ալիևի օգնականը նաև խոսում է այն մասին, որ Երևանի սպառազինման հարցը պետք է սահմանափակումների ենթարկվի... այսինքն, գործում տեսնում ենք, որ Ադրբեջանը հրապարակավ նույնիսկ կոշտացնում և կարծրացնում է իր դիրքորոշումները։ Ընդհանուր առմամբ, սա ոչ միայն զարմանալի չէ, այլ նաև, եթե շարունակվում է մեծ հաշվով այս համաշխարհային պատերազմը, դժվար է պատկերացնել, որ առանձին վերցրած կովկասյան ռեգիոնում, այն էլ առանցքային ռեգիոններից մեկում աշխարհաքաղաքական իմաստով կարող է հաստատվել խաղաղություն բովանդակային իմաստով», - կարծում է Հակոբ Բադալյանը։

XS
SM
MD
LG