Մատչելիության հղումներ

Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը


Իրանի իշխանությունները համաձայնել են վերացնել երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը, հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը։

Թե երբ որոշումն ուժի մեջ կմտնի, դեռ պարզ չէ։ Միաժամանակ դեռ ուժի մեջ է մնում 2009 թվականից գործող Facebook-ի, X-ի, Telegram-ի, YouTube-ի արգելափակումը։

Google Play և WhatsApp հավելվածներն Իրանում արգելափակվել են 2022 թվականից՝ 22-ամյա ուսանող Մահսա Ամինիի մահվան դեմ բողոքի ցույցերից հետո։

XS
SM
MD
LG