Մատչելիության հղումներ

Թեհրանը հերքում է Թրամփի դեմ մահափորձին իր ներգրավվածությունը


Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին

Իրանի իշխանությունները հերքում են Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի նախապատրաստմանն իրենց ներգրավվածությունը։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին՝ մեկնաբանելով ամերիկյան հատուկ ծառայությունների օրերս հրապարակած հայտարարությունը։

Դրա համաձայն` Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ներկայացուցիչներն ամերիկյան ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ հանձնարարել էին Իրանի քաղաքացի Ֆարիդ Շաքերիին հետևել Թրամփի տեղաշարժերին և նրա դեմ մահափորձ կազմակերպել։

«Թե այս բացահայտումների ժամկետները և թե դրանցում շրջանառվող անձի ինքնությունը խիստ կասկածելի են։ Մենք բացահայտ կերպով հերքում ենք Իրանի ներգրավվածության մասին պնդումները և մեր երկրի ուղղվող մեղադրանքները համարում ենք բացարձակապես անհիմն»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG