Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ձերբակալվել է «Ազգային շարժման» քաղխորհրդի երկու անդամ


Քննչական գործողությունները, որոնց ժամանակ, ըստ ոստիկանության, Իրակլի Էձգվերաձեն միջամտել է
Քննչական գործողությունները, որոնց ժամանակ, ըստ ոստիկանության, Իրակլի Էձգվերաձեն միջամտել է

Թբիլիսիում ձերբակալվել են քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) երկու պատգամավորներ՝ «Ազգային շարժման» քաղխորհրդի անդամներ Իրակլի Էձգվերաձեն և Իրակլի Նադիրաձեն։

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է միայն Էձգվերաձեի կալանավորումը։ Իրավապահների հաղորդամբ՝ քաղաքական գործիչը միջամտել է ոստիկանության աշխատակիցների քննչական գործողություններին՝ կապված թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների հետ։

«Ազգային շարժումը» կատարվածն անվանել է «Վրացական երազանքի՝ բռնության միջոցով իշխանությունը պահելու դատապարտված փորձ»։ Կուսակցությունը կոչ է արել «անհապաղ» ազատ արձակել իր երկու անդամներին։

Էձգվերաձեն մեղադրվում է Վրաստանի Վարչական օրենսգրքի համաձայն մանր խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու մեջ։ Անցյալ սեպտեմբերին նա ծեծի էր ենթարկվել իր տան մոտ՝ աշխատանքից վերադառնալիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG