Մատչելիության հղումներ

Թբիլիսին տարակուսանք է հայտնում օգնության թեմայով Ֆրանսիայի դեսպանի հայտարարության կապակցությամբ


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, արխիվ
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, արխիվ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին տարակուսանք է հայտնել Վրաստանի բյուջեին ուղղակի օգնությունը դադարեցնելու մասին Ֆրանսիայի դեսպան Շերազ Ղասրիի հայտարարության առնչությամբ։

«Ֆրանսիայի կողմից Վրաստանի բյուջեի ուղղակի ֆինանսավորում չկա: Հետևաբար, մի փոքր զարմանալի է և անհասկանալի, թե ինչ նկատի ուներ դեսպանը»,- նախօրեին Թբիլիսիուm տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:

Պապուաշվիլին նշել է, որ մեկ այլ երկրի կողմից պետական բյուջեի ուղղակի ֆինանսավորումը կոնկրետ ֆինանսական գործիք է, սակայն այս դեպքում Ֆրանսիան ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում Վրաստանին։ Միաժամանակ նա չի բացառել, որ որոշ միջոցներ Ֆրանսիայից Վրաստան են գալիս հասարակական կազմակերպությունների հաշվեհամարներին և տրամադրվում որոշ ծրագրերի:

«Մեր երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը, որին այդքան դեմ էին արևմտյան պետությունները, թելադրված էր մեր հասարակության շահերից, հասկանալու համար, թե ուր են գնում մեծ դրամաշնորհները օտար երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից: Եվ դա ոչ համարժեք բացասական արձագանք է առաջացրել արևմտյան երկրներում»,- ասել է Պապուաշվիլին:

Օրեր առաջ Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։

Մինչ այդ էլ ԱՄՆ-ն չեղարկել էր վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG