Մատչելիության հղումներ

Թբիլիսիի դատարանը մերժեց ադրբեջանցի լրագրողին կալանքից ազատելու միջնորդությունը


Աֆղան Սադիգով, արխիվ
Աֆղան Սադիգով, արխիվ

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժեց ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է «Վրաստանի իրավունքները» ոչ կառավարական կազմակերպությունը՝ վճիռը գնահատելով «ապօրինի և անհիմն»։

Կազմակերպության փաստաբաններն են միջնորդություն ներկայացրել՝ դատարանից պահանջելով գրավի դիմաց չեղարկել ադրբեջանցի լրագրողին Բաքու արտահանձնելու նպատակով 3 ամսով կալանքի որոշումը։ Իր հերթին Սադիգովը դատարանից խնդրել է իրեն ապաստան տրամադրել Վրաստանում։

Թբիլիսին Azel TV կայքի հիմնադիր Սադիգովին ձերբակալել է օգոստոսի 3-ին Բաքվի պահանջով և երկու ամսով նախնական կալանքի ենթարվել՝ հետագայում արտահանձնելու նպատակով։

Ադրբեջանի իրավապահները նրան մեղադրում են շորթման մեջ։ Մինչ այդ՝ 2020 թվականին Սադիգովն այլ մեղադրանքներով յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն է հաստատել Վրաստանում։

Լրագրողը հերքում է բոլոր մեղադրանքները պնդում, որ հայրենիքում իրեն ցանկանում են պատժել Ալիև վարչակազմին քննադատելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG