Թբիլիսին և Վաշինգտոնը պետք է ջանքեր գործադրեն հարաբերությունները վերականգնելու համար՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծի շուրջ ի հայտ եկած տարաձայնությունների ֆոնին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսով հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խորհրդական Դերեք Շոլեին։
«Ես պարոն Շոլեին բացատրեցի, որ նման ֆոնի վրա հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահանջվում, ինչը անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման»,- գրել է Կոբախիձեն X սոցիալական ցանցում։
Նա հայտնել է նաև, որ Շոլլեի հետ հեռախոսազրույցում Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։
«Ես իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի, ինչպես նաև արտասահմանից հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման հետ ԱՄՆ նախկին դեսպանի առնչության կապակցությամբ»,- գրել է Կոբախիձեն X (նախկին Twitter) սոցիալական ցանցում: