Մատչելիության հղումներ

Իրական, պատմական Հայաստանի թեման շատ կեղծ ու վտանգավոր է. ադրբեջանագետ


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը համաձայն չէ վարչապետի գնահատականի հետ, որ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը «տապալվեց, որովհետև իրական Հայաստանը որպես գաղափարախոսություն ընկալվում է ժողովրդի կողմից»։

«Առհասարակ այդ իրական, պատմական թեման, որ Նիկոլ Փաշինյանը դրել է շրջանառության մեջ, ինձ համար շատ կեղծ ու վտանգավոր թեմա է, որովհետև նախ Հայաստանում որևէ մեկը պատմական Հայաստանը որպես քաղաքական դիսկուրսի թեմա չի դարձրել, բացի Նիկոլ Փաշինյանից, որ 2020 թվին Սևրի պայմանագրի հետ կապված հայտարարություն արեց և նաև հանդես եկավ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ադրբեջանագետը։

Ըստ նրա՝ դա շատ արհեստական թեմա է, որը նետվել է շրջանառության մեջ ու անիմաստ դիսկուրսներ է գեներացնում, որոնք Հայաստանի արդի մարտահրավերների հետ իրականում որևէ աղերս չունեն։

«Սրան զուգահեռ նաև գալիս է Ադրբեջանի կողմից Հայաստանի և առհասարակ, տարածաշրջանի պատմությունը կեղծելու դիսկուրսը, որովհետև ես ուզում եմ հիշեցնել, որ 22 թվականի հոկտեմբերին, երբ Պրահայում Արցախը և անկլավները ճանաչվեցին Ադրբեջանի մաս, 2 ամիս անց՝ 2022-ի դեկտեմբերի 24-ին, Ալիևը սկսեց Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել Արևմտյան Ադրբեջան։ Իրենք գոյություն չունեցող տեղից մեր պետության ու տարածքների հաշվին իրենց համար պատմական հայրենիք են կառուցում։

Ես շատ ավելի կուզեի, որ մենք այս թեմաները քննարկեինք ու սրան հակադարձեինք ու սա ճիշտ օգտագործենք մեր բանակցություններում, քան թե ավելորդ դիսկուրսներով զբաղվեինք», - նշեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում

XS
SM
MD
LG