Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը դեկտեմբերի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Բաքու:
Միննիխանովը Բաքվում է ադրբեջանական կողմի հրավերով։
Ըստ Բաքվի՝ Թաթարստանի նախագահը կայցելի մի շարք ձեռնարկություններ, ինչպես նաև պաշտոնական հանդիպումներ և գործարար բանակցություններ կունենա։
Օրակարգից այլ մանրամասներ չեն հաղորդվում։