Մատչելիության հղումներ

Տաջիկստանը քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց


Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց։ Հայտարարությունն արվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահի վրա հարձակումից հետո Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտների վրա Ռուսաստանի պետական կառույցների կողմից ճնշումների կտրուկ աճի ֆոնին:

Գործով ձերբակալված կասկածյալների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։

Հայտարարությունից բխում է, որ Ռուսաստան պետք է մեկնել միայն հրատապ անհրաժեշտության դեպքում։ Նախկինում իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել էին Ռուսաստանում Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտների նկատմամբ այլատյացության դեմ հայտարարությունների աճի մասին։

Իսկ նախօրեին Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնել է Ռուսաստան մուտքի զանգվածային մերժումների մասին։

2023 թվականին, ըստ Տաջիկստանի աշխատանքի, միգրացիայի և զբաղվածության նախարարության տվյալների, 652 հազար մարդ մեկնել է Ռուսաստան աշխատելու։ Նրանք աշխատանքային միգրանտների երկրորդ խումբն են երկրում Ուզբեկստանի քաղաքացիներից հետո։

XS
SM
MD
LG