Մատչելիության հղումներ

Սիրիայում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև 4 տարի. ալ-Շարաա


Սիրիայում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև 4 տարի, կիրակի օրը Al Arabiya-ին ասել է Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան: Սա ընտրությունների հնարավոր ժամանակացույցի վերաբերյալ նրա առաջին մեկնաբանությունն է այս ամիս Բաշար ալ-Ասադի տապալումից հետո:

Նոր Սահմանադրության մշակումը կարող է տևել մինչև 3 տարի, ասել է իշխանության եկած իսլամիստ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավարը: Նա հավելել է, որ մոտ մեկ տարի կպահանջվի, որպեսզի սիրիացիները տեսնեն արմատական փոփոխություններ:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը Միացյալ Նահանգների և Եվրոպական միության կողմից ահաբեկչական կառույց է ճանաչված։

Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին, Շարաան ասել է, որ Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ։ Այս ամսվա սկզբին նա շեշտել էր, որ Սիրիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է ծառայեն ընդհանուր շահերին:

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերացնի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները։

XS
SM
MD
LG