Սիրիայում ռուսական ռազմակայանների աշխատանքային պայմանները, պահպանումն ու աջակցությունը կարող են դառնալ երկրի նոր իշխանությունների հետ բանակցությունների առարկա, РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Անկասկած, տեղի ունեցած իշխանափոխությունը և տեղում իրավիճակի փոփոխությունը որոշակի ճշգրտումներ են մտցնում Սիրիայում ռուսական ռազմական ներկայության հետ կապված», - ասել է նա։
Դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալելուց հետո Սիրիայի նոր իշխանություններն արդեն անցումային կառավարություն են ձևավորել։
Ինը տարի առաջ ամրապնդվեց ռուսական ուժային ներկայությունը Մերձավոր Արևելքում, և, ի վերջո, փրկվեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը։ Սակայն, հիմա այդ բազաների ճակատագիրը վտանգված է։
Մոսկվան տեղյակ չէ սիրիական նոր իշխանությունների կողմից երկրում ռուսական ռազմակայանների վերաբերյալ համաձայնագրերի վերանայման մասին, Դամասկոսից այդ մասին որևէ հարցում չի եղել, ընդգծել է Սերգեյ Լավրովը։
Նա հավելել է, որ Սիրիայում ռուսական բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջազգային պայմանագրերով, որոնք կնքվել են միջազգային իրավունքին համապատասխան։