Շարունակվող բռնաճնշումների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար Շվեյցարիան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի տասնյակ քաղաքացիների նկատմամբ։
Շվեյցարական սև ցուցակում ընդգրկվել են Բելառուսի իրավապահ մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, բանտային պաշտոնյաներ, ինչպես նաև երկրի պետական լրատվական գործակալության՝ Belta-ի գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը, Belarus Today-ի գլխավոր խմբագիրը և Ալեքսանդր Լուկաշենկոյի նախկին խոսնակ Դմիտրի Ժուկը, այլ պաշտոնյաներ և մեկ տասնյակից ավելի դատավորներ։
2020 թվականի ընտրություններից հետո, որոնց պաշտոնական արդյունքները ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին վեցերորդ անգամ շնորհեցին նախագահի պաշտոնը, Բելառուսում բողոքի աննախադեպ զանգվածային ցույցեր հարուցեց: Իշխանությունը բողոքի ալիքը ճնշեց ոստիկանական բիրտ ուժով՝ ձերբակալելով հարյուրավոր ցուցարարների, որոնցից շատերը, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդներ, տարբեր մեղադրանքներով երկարամյա ազատազրկման դատապարտվեցին: