Մատչելիության հղումներ

Շտայնմայերը ժամանել է Երևան


Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին ժամանել է Հայաստան։

Ըստ Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքէջի՝ Շտայնմայերը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը, կայցելի նաև Ադրբեջան։

Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։

Այսօր Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Երևանում նախատեսված են Շտայնմայերի հանդիպումները նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Գերմանիայի նախագահը կայցելի «ԹՈՒՄՈ», կմասնակցի մշակութային ընդունելությանը, կլինի նաև Դիլիջանում, որտեղ նախատեսված է հանդիպում կին ձեռներեցների հետ, ապա Սևանում կայցելի հայկական եկեղեցի և հիդրոօդերևութաբանական չափիչ կայան։

Բաքվում Գերմանիայի նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա կմասնակցի Ադրբեջանում կանանց իրավիճակի քննարկմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG