Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան ու Ադրբեջան: Այս մասին հայտնում է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Հայաստանում Շտայնմայերը բանակցություններ կվարի նախագահ Վահագն Խաչատուրյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սպասվում են նաև այլ հանդիպումներ, այցելություններ Դիլիջան, Սևան։
Հայկական կողմն այցի մասին առայժմ չի հաղորդել։
Բաքվում Գերմանիայի նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Մամուլի ծառայությունը նշում է, որ Գերմանիայի նախագահն առաջին անգամ է պաշտոնական այց կատարելու թե՛ Հայաստան և թե՛ Ադրբեջան։