Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա, հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ Փհենյանում նախատեսված են հանդիպումներ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և այլ պաշտոնյաների հետ։
Այցից այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
2024-ի հոկտեմբերի 18-ին Հարավային Կորեան հայտարարեց, որ Փհենյանը սկսել է հատուկ ջոկատայիններ տեղափոխել Ռուսաստան։ Օրեր անց Մոսկվան վավերացրեց ռազմական դաշինքը Փհենյանի հետ։ Փաստաթղթի հոդվածներից մեկում նշվում է՝ եթե կողմերից որևէ մեկը ռազմական հարձական ենթարկվի այլ պետության կամ պետությունների կողմից և հայտնվի պատերազմում, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։ Արդեն դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի դեմ հյուսիսկորեական զորքերի կիրառման մասին։ Պենտագոնը նրանց թիվը գնահատեց 11 հազար։ 2025-ի փետրվարին հաղորդվեց, որ Փհենյանը նոր ուժեր է ուղարկել Կուրսկի շրջան։