Մատչելիության հղումներ

«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է, մեկ մարդ ձերբակալվել է


Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը, արխիվ՝ 2021թ․
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը, արխիվ՝ 2021թ․

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է, «Ազատության»-ը փոխանցեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ օդանավակայանը վերադարձել է իր բնականոն աշխատանքին։

Ըստ Ոստիկանության՝ կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդ է ձերբակալվել։

Այսօր առավոտյանը Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն օդանավակայանում ռումբի մասին ահազանգ էր ստացել։

Սարգսյանն ասել էր, որ օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, փրկարարները, սակրավորներն ու ոստիկանները տեղում աշխատում են, միջոցներ են նաև ձեռնարկվում ահազանգն իրականացրած անձին գտնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG