Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն այսօր առավոտյան Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել, «Ազատության»-ը փոխանցեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, փրկարարները, սակրավորներն ու ոստիկանները տեղում աշխատում են, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Սարգսյանն «Ազատության»-ը նաև փոխանցեց, որ փորձում են պարզել ահազանգն իրականացրած անձի ինքնությունը։