Մատչելիության հղումներ

Շարունակվում է վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով դատական նիստը


Մոտ երկուսուկես ժամ է՝ ընթանում է վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով դատավարությունը։

Շուրջ 3 տարի է՝ դատարանը փորձում է որոշել, թե ով է մեղավոր 28-ամյա կնոջ մահվան մեջ, որը վրաերթի էր ենթարկվել Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում վարչապետին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենայի կողմից։

Այսօրվա նիստին փորձագետը, որ տեսանյութեր էր ուսումնասիրել ու եզրակացրել, որ վարորդ, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը, դատարանում պատասխանեց հարցերին։ Նրան 1 ժամ հարցեր ուղղեցին միայն Արամ Նավասարդյանի՝ մեղադրյալի փաստաբանները։

Փաստաբան Ռուբեն Բալոյանը պնդեց, որ փորձագետը չի ուսումնասիրել այն տեսանյութը, որտեղ երևում է, որ հնարավոր չէ՝ Նավասարդյանը գերազանցեր արագությունը։ Այսինքն՝ ըստ Բալոյանի՝ փորձագետն անտեսել է այդ տեսանյութը, և ինքը կասկածներ ունի, որ «այստեղ ամեն ինչ մաքուր չէ»։

Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հակադարձեց, թե իրենք պիտի բողոքեին, որ փորձագետը կեղծարարության է արել։ Րաֆիի Ասլանյանն այս դատական նիստը համարում է ուշացած, որովհետև, պնդում է, ի սկզբանե վարորդն ազատության մեջ է, և այդպիսով նա հնարավորություն է ունեցել միջամտել գործին։

Ռուբեն Բալոյանը, սակայն, պնդում է՝ սա իրականությանը չի համապատասխանում։

XS
SM
MD
LG