Մատչելիության հղումներ

Սև ծովում ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավ է խոցվել, Կիևը Մոսկվային է մեղադրում


Ուկրաինայի առափնյա պահպանության զինծառայողը հսկողություն է իրականացնում Սև ծովում, 7-ը փետրվարի, 2024թ․
Ուկրաինայի առափնյա պահպանության զինծառայողը հսկողություն է իրականացնում Սև ծովում, 7-ը փետրվարի, 2024թ․

Կիևը մեղադրել է Մոսկվային Սև ծովում ուկրաինական հացահատիկ տեղափոխող քաղաքացիական նավի վրա հրթիռներ արձակելու համար։

Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ նավը խոցվել է ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի ծովային տնտեսական գոտում:

Ըստ առափնյա պահպանության մամուլի հաղորդագրության՝ նավը ցորենը Ուկրաինայի Չեռնոմորսկ քաղաքից Ստամբուլ էր տեղափոխում։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դմիտրո Պլետենչյուկն էլ հայտնել է, որ բեռը մեկնում էր Եգիպտոս:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ հարվածը «հանդուգն հարձակում էր նավարկության ազատության և համաշխարհային պարենային անվտանգության դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG