Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Լավրովի ելույթը Գլխավոր ասամբլեայում նախատեսված է սեպտեմբերի 28-ին։
Առաջիկա օրերին նա կմասնակցի մի քանի բարձր մակարդակի երկկողմ և բազմակողմ հանդիպումների։