Մատչելիության հղումներ

Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը


Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հանդիպման վայրի, քննարկման օրակարգի մասին Բաղդասարյանը մանրամասներ չի հայտնել։

Ըստ հրապարակված լուսանկարների հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի տանը՝ Մանհեթենում գտնվող ու Թուրքիային պատկանող երկնաքերում:

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը Նյու Յորքում մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG