Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը ներկայացավ դատարան։
Դատարանը որոշում էր կայացրել բերման ենթարկել նրան այսօրվա նիստին՝ պատճառաբանելով, որ ՍԴ դատավորն անհարկի ձգձգում է դատավարությունը։
Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասաց, որ սպասել, սպասել է, որ բերման ենթարկեն, սակայն, ինչպես երևում է, բերման չեն ենթարկել, եկել է։
Դատախազությունը 7 տարվա ազատազրկում է պահանջել Թովմասյանի համար։ Դեկտեմբերին կլրանա այս գործով վաղեմության ժամկետը, ու չնայած ծանր մեղադրանքներին՝ մեղավոր ճանաչվելու դեպքում եթե անգամ բարձր դատարանի դատավոր չազատազրկվի, ըստ Դատախազության, կկորցնի պաշտոնը։
Պաշտոնական լիազորություններն անցնելու համար մեղադրվող Թովմասյանն այս քրեական գործի մասին խոսել է տարիներ առաջ՝ լրագրողներին ասել էր, որ այս գործը ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական է։