Դատարանը որոշեց բերման ենթարկել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին երկուշաբթի՝ սեպտեմբերի 2-ին կայանալիք նիստին։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ոստիկանությանը հանձնարարեց կատարել որոշումը։
Դատարանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանն անհարկի ձգձգում է դատավարությունը, չարաշահում է իր իրավունքները, թեև դատավորի բարձր կարգավիճակ ունի։
Դատավորը եզրակացրեց, որ ամբաստանյալ Թովմասյանը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց։
Դատախազությունը 7 տարվա ազատազրկում է պահանջել Թովմասյանի համար։ Դեկտեմբերին կլրանա այս գործով վաղեմության ժամկետը, ու չնայած ծանր մեղադրանքներին՝ մեղավոր ճանաչվելու դեպքում եթե անգամ բարձր դատարանի դատավոր չազատազրկվի, ըստ Դատախազության, կկորցնի պաշտոնը։