Մատչելիության հղումներ

«Իմ համբերության բաժակը լցվել է». Փաշինյանը՝ իրավապահ համակարգին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում։

«Սա չի կարող շարունակվել, իմ համբերության բաժակը լցվել է», - այսօր՝ իշխանության վեցերորդ տարում, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա այս դժգոհությունը չթաքցրեց, երբ իր կաբինետի հետ քննարկում էր Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու առաջիկա երկու տարիների գործողությունների պլանը։

Վարչապետը կտրուկ հայտարարություններ արեց, թե 2018-ից ի վեր ինչ պահանջել են, կառավարությունը տվել է, ինչ ցանկացել են՝ արվել է՝ իրավապահ համակարգը բարեփոխելու համար ահռելի ներդրումներ են արել, որ հասարակությունն արդարությունից գոհ լինի, հանցավորությունը նվազի։

Սակայն թե ինչու արդյունքներ չկան, հանրությունը հեղափոխությունով իշխանության եկած վարչապետից է ակնկալում, երկրի ղեկավարը՝ իրավապահ համակարգի պատասխանատուներից. «Սրա վերջը եկել է… ես էլ բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ։ Էլի այն նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ էին անում, նույնն անում են։ <>

Ընդդիմությունն ասում է՝ էս թվին սա ես ասել, իշխանությունից մեկը չի եկել, ասի՝ էս թվին սա ես ասել, հիմա ես իրականացրել եմ դա», - արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ռազմավարությունը ներկայացնելիս ասաց՝ դրանով նախատեսում են, որ Ոստիկանության կառուցվածքն ավարտական տեսքի կբերեն, կնորացնեն աշխատատեղերի նկարագիրը, կլավացնեն ոստիկանության ենթակառուցվածքները, կկառավարեն կոռուպցիոն ռիսկերն, ու ոստիկանությունն էլ գրավիչ կդառնա։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կառավարության նիստին
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կառավարության նիստին

Չնայած վարչապետի խիստ քննադատությանը, Վահե Ղազարյանն իր ղեկավարած կառույցի մասին վկայաբերեց անկախ միջազգային կազմակերպությունների հարցումներն ու հիշեցրեց, թե հարցվածների 60 տոկոսը գոհ է ոստիկանության աշխատանքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG