Մատչելիության հղումներ

Սամարա-Երևան չվերթը կատարող օդանավը կայծակի հարված է ստացել, տուժածներ չկան


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստան թռչող ռուսական ավիաընկերության ինքնաթիռը կայծակի հարված է ստացել, հայտնել են Lenta.ru և մի շարք այլ ռուսական լրատվական ալիքներ, որոնք հղում են անում Aviaincident Telegram ալիքին։

Սամարայից Երևան ուղևորվող Airbus A319-ը օդ բարձրանալուց հետո է կայծակի հարվածի ենթարկվել:

Չնայած այդ միջադեպին, օդանավի բոլոր համակարգերը գործել են բնականոն ռեժիմով, օդաչուները որոշել են շարունակել թռիչքը դեպի Երևան:

Վայրէջքն անցել է անվտանգ, ինքնաթիռում գտնվող ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG