Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը հրթիռներ է արձակել Խարկովի ուղղությամբ. կան տուժածներ


Ռուսական հրթիռակոծության հետևանք Խարկովում
Ռուսական հրթիռակոծության հետևանք Խարկովում

Ռուսական կողմը մայիսի 30-ի գիշերն ընդհանուր առմամբ ութ հրթիռ է արձակել Խարկովի ուղղությամբ, հայտնում են տեղական իշխանությունները։ Խարկովում հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ։

Խարկովում գիշերային հրթիռակոծոթյան հետևանքով չորս մարդ է տուժել, հայտնել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները հարվածներ են հասցրել քաղաքի թաղամասերից մեկի կարևոր ենթակառուցվածքին։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, գազատարն ընդհատվել է։

«Վնասվել են նաև մոտակայքի տները», - հավելել է Տերեխովը

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարձակումներից մեկն ընկել է Մալայա Դանիլովկա գյուղի վրա։ «Ֆերմայի շենքը տուժել է, հրդեհ է բռնկվել», - հավելել է նա:

«Հինգ պայթյուն է տեղի ունեցել», - գրել է Մալոդանիլովսկայա համայնքի ղեկավար Ալեքսանդր Գոլոլոբովը:

Մայիսի 30-ի գիշերը տագնապի ազդանշան է հնչել ողջ Ուկրաինայում, ներառյալ Կիևը և Կիևի մարզը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG