Մատչելիության հղումներ

Բելգորոդի շրջանում արկի պայթելու հետևանքով զոհվել է տեղացի պաշտոնյա


Լուսանկարում Բելգորոդը, ապաստարան, արխիվ
Լուսանկարում Բելգորոդը, ապաստարան, արխիվ

Կիրակի գիշերը Ռուսաստանի Բելգորոդի շրջանը կրկին կրակի տակ է հայտնվել, Շեբեկինո քաղաքում վեց հոգի վիրավորվել է, պնդում է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Կորոչանսկի թաղամասում չպայթած արկ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Նեչիպորենկոն։

Ռուսական զինված ուժերը շարունակում են հարձակումները Ուկրաինայի, այդ թվում՝ բնակավայրերի վրա։ Շաբաթ գիշերը տասնյակ հրթիռների և հարվածային անօդաչուների օգտագործմամբ ռուսական զանգվածային հարձակման հետևանքով տուժել են էներգետիկ օբյեկտներ առնվազն ութ շրջաններում, կա առնվազն 20 վիրավոր։

Բելգորոդի շրջանը հարևան է Ուկրաինայի Խարկովի մարզին, որտեղ մայիսին ռուսական զորքերը նոր հարձակում են սկսել: Կիևը հայտարարել է, որ հարձակվում է Ռուսաստանի միայն ռազմական օբյեկտների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG