Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնում է, որ ուրբաթ օրվա հարձակման արդյունքում ռուսական ուժերը Խարկովի մարզում 5 գյուղ են գրավել։
Սակայն, ուկրաինական կողմը չի հաստատել ռուսական կողմի այս հաղորդագրությունը։
Ուկրաինական այդ գյուղերը գտնվում են Ռուսաստանի Բելգորոդի մարզի սահմանի անմիջական հարևանությամբ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը մայիսի 11-ի կեսօրից առաջ օդային տագնապ են հայտարարել երկրի մեծ մասում՝ պատճառաբանելով բազմաթիվ շրջաններում «բալիստիկ զենքի սպառնալիքով»:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ այսօր հարյուրավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել տարհանվել իրենց տներից Խարկովում՝ ռուսական հրետակոծության պատճառով։