Փոքրիկ մարդուկներն՝ ընդդեմ պատերազմի․ մի մատ «ցուցարարները»՝ Կրեմլից մինչև Պետերբուրգ
Ինստագրամյան malenkiy_piket էջը գնալով թափ է հավաքում ու «փոքրիկ» պայքար մղում Ռուսաստանի սկսած պատերազմի դեմ

1
Պլաստիլինով պատրաստված, սալորի չափ մի ցուցարար՝ Կրեմլի դիմաց։
Այս մարդուկի լուսանկարն առաջին անգամ տարածվել է«Փոքրիկ ակցիա» (malenkiy_piket) ինստագրամյան էջում 2022-ի ապրիլի 2-ին։
Այս մարդուկի լուսանկարն առաջին անգամ տարածվել է«Փոքրիկ ակցիա» (malenkiy_piket) ինստագրամյան էջում 2022-ի ապրիլի 2-ին։

2
Այս հակապատերազմական արձանիկը Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդական երկաթուղային կայարանում է։ Արձանիկի հեղինակը կրկին malenkiy_piket-ն է։ Ինստագրամյան այս էջը բացվել է 2022-ի փետրվարին, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից մի քանի օր անց։

3
Եվս մեկ հակապատերազմական արձանիկ՝ Սանկտ Պետերբուրգում։ Էջը կոչով դիմում է ռուսաստանցիներին, որոնք դեմ են Ուկրաինայի դեմ պատերազմին, և հորդորում ձեռքի տակ եղած ցանկացած նյութով մարդուկ պատրաստել ու ձեռքին հակապատերազմական պաստառ ամրացնել։

4
Ինստագրամյան այս էջի հեղինակը վերջերս հեռացել է Ռուսաստանից ու այժմ Ֆրանսիայում է ապրում։ «Ես ոչինչ անել չէի կարող, դրա համար սկսեցի արձանիկներով շարժումը»,- «Ազատության» հետ զրույցում պատմել է նա։
Ինստագրամյան այս էջի հեղինակը վերջերս հեռացել է Ռուսաստանից ու այժմ Ֆրանսիայում է ապրում։ «Ես ոչինչ անել չէի կարող, դրա համար սկսեցի արձանիկներով շարժումը»,- «Ազատության» հետ զրույցում պատմել է նա։