Ռուսաստանը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել «Վրացական ազգային լեգեոնը», հաղորդում է պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը։
Ավելի վաղ լեգիոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվին հայտնել էր իրեն թունավորելու փորձի մասին։ Նրա հանդեպ Ռուսաստանում հետախուզում է հայտարարված։
«Վրացական ազգային լեգեոնը» կամավորական զինված ստորաբաժանում է, որը Ուկրաինայում կռվում է օկուպանտ ռուսական ուժերի դեմ։ Լեգեոնի մեծ մասը վրացի նախկին զինվորականներ են։