Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հարվածել է Խարկովին. զոհեր և վիրավորներ կան


Ռուսական հարվածները Խարկովի մարզին, 24-ը սեպտեմբերի, 2024թ․
Ռուսական հարվածները Խարկովի մարզին, 24-ը սեպտեմբերի, 2024թ․

Ռուսական ուժերը հոկտեմբերի լույս 21-ի գիշերը հարվածներ են հասցրել Խարկովին, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, հայտնում են տեղի իշխանությունները։ Կիևում ԱԹՍ-ների հարվածներից հետո դրանց բեկորները հայտնաբերվել են մայրաքաղաքի երեք թաղամասերում:

Ռումբերից մեկը խոցել է Խարկովի մարզի Նովոպավլովկա գյուղի առանձնատունն՝ ամբողջությամբ ավերելով այն։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է երկու զոհի մասին։


Բուն Խարկովում հարվածների հետևանքով տուժել է 13 մարդ։ «Պայթյունների հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, բնակելի շենքեր, ավտոտնակներ, գազալցակայաններ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ Խարկովի վրա հարձակումներն իրականացվել են չորս կարգավորվող օդային ռումբերով և «Գրոմ-Է1» ռումբերով, հայտնում է Խարկովի մարզի դատախազությունը:


Ավելի վաղ, ուկրաինական կողմի հաղորդմամբ, Ռուսաստանը հարվածել է ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքին, ինչին ի պատասխան Ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել են ռուսական ռազմական գործարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG