Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Գոլոս» շարժման համահիմնադիր Գրիգորի Մելքոնյանցին վերջնական մեղադրանք է ներկայացվել


Գրիգորի Մելքոնյանցը, արխիվ
Գրիգորի Մելքոնյանցը, արխիվ

Ընտրողների իրավունքների պաշտպանության «Գոլոս» ռուսաստանյան շարժման համահիմնադիր Գրիգորի Մելքոնյանցին ներկայացվել է վերջնական մեղադրանք։

Ընտրությունների մոնիտորինգով զբաղվող կազմակերպության գործունեությունը, ըստ ռուսաստանյան իրավապահների, «ուղղված է ՌԴ սահմանադրական կարգի հիմքերի և անվտանգության դեմ», այս մասին ասվում է մեղադրական եզրակացությունում, փոխանցում է RusNews տելեգրամյան ալիքը։

Մեղադրող կողմը նաև պնդում է, որ Մելքոնյանցի գլխավորած շարժումը մաս է կազմում «ընտրությունների վերահսկման գծով եվրոպական կազմակերպությունների ցանցին»՝ ENEMO-ին, որը 2021 թվականին Ռուսաստանի կառավարությունը «անցանկալի կազմակերպությունների» է ճանաչել։

«Գոլոսը» հերքում է կապը ENEMO-ի հետ, շարժումը տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ իր դեմ իրականացվում է «արհեստականորեն մոդելավորված հատուկ գործողություն»՝ նպատակ ունենալով վարկաբեկել և արգելափակել «ընտրակեղծիքների դեմ պայքարող միավորման օրինական գործունեությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG