Ռուսաստանը հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինայի բնակավայրերին։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամի իր էջում գրել է․ - «Կիև, Դնեպր, Կրիվոյ Ռոգ, Սլավյանսկ, Կրամատորսկ։ Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի տներ, ենթակառուցվածքներ և մանկական հիվանդանոց։ Բոլոր ծառայություններն աշխատում են որքան հնարավոր է շատ մարդ փրկել»։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ տուժածների թիվն աճում է՝ տվյալ պահին հայտնի է 11-ի մասին, 8-ը գտնվում են հիվանդանոցում։
Ռազմական վարչակազմը հայտնել է 7 զոհի մասին, բայց սա նախնական տեղեկություն է։
Նախագահի խորհրդական Անդրեյ Երմակը Տելեգրամի իր էջում գրել է, որ Կրիվոյ Ռոգում շատ զոհեր և վիրավորներ կան՝ հրետակոծության տակ քաղաքացիական ենթակառուցվածք է ընկել։