Խարկովում ռուսական հրթիռակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
«Գիշերը քաղաքի Օսնովանսկի թաղամասը գտնվում էր հակառակորդի կրակոցների տակ։ Վնասվել է երեք առանձնատուն, որոնցից մեկն այրվել է. Երկու կին են վիրավորվել, երկուսն էլ հոսպիտալացվել են», - հայտարարել է Տերեխովը։
Ռուսական զինուժն ամեն օր գնդակոծում է Խարկովն ու Խարկովի շրջանը։ Մոսկվան հերքում է խաղաղ բնակչության թիրախավորումը։