Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սահմանափակում է ներգաղթյալ երեխաների ընդունումը դպրոցներ ու մանկապարտեզներ


Ռուսաստան, արխիվ
Ռուսաստան, արխիվ

Ռուսաստանի նախագահը օրենք է ստորագրել, որը սահմանափակում է ներգաղթյալ երեխաների ընդունումը դպրոցներ ու մանկապարտեզներ։

Փաստաթուղթը, մասնավորապես, արգելում է կրթական հաստատություններում ընդունել ապօրինի միգրանտների երեխաներին, օրինական ներգաղթյալների դեպքում էլ պարտավորեցնում է լեզվի քննություն անցկացնել և չգրանցել այն երեխաներին, որոնք վարժ չեն խոսում ռուսերեն։

Օրեր առաջ՝ ռուսաստանցիների հետ հարցուպատասխանի ժամանակ, Վլադիմիր Պուտինը «հասկանալի» էր որակել նորամուծությունը։

«Ինչպե՞ս է հնարավոր երեխային դպրոցում կրթել, եթե նա չի տիրապետում լեզվին։ Այդ դեպքում պետք է նրա հետ առանձին ռուսերեն պարապել, իսկ ո՞վ է վճարելու դրա համար»,- հարց էր բարձրացրել նա։

Սա այս տարվա ընթացքում ներգաղթյալների դեմ ընդունված հերթական փաստաթուղթն է։ Մինչ այդ ռուսաստանյան մի շարք ռեգիոններում նրանց նկատմամբ սահմանափակումներ էին մտցվել, այդ թվում՝ արգելվել է աշխատել սննդի ու ծառայությունների մատուցման ոլորտներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG