Մատչելիության հղումներ

Մոսկվան միջազգային հետախուզում է հայտարարել հաղորդավարուհի Տատյանա Լազարևայի նկատմամբ


Տատյանա Լազարևա, արխիվ
Տատյանա Լազարևա, արխիվ

Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել հեռուստահաղորդավարուհի Տատյանա Լազարևայի նկատմամբ՝ մեղադրելով նրան «ահաբեկչությունն արդարացնելու» համար։

ՏԱՍՍ-ը նշում է, որ հետապնդման պատճառը Ռուսաստանի մարզերի վրա անօդաչու սարքերի հարձակումների մասին հեռուստահաղորդավարի խոսքն է։

Լազարևայի դեմ բողոք է ներկայացրել Պետդումայի պատգամավոր Անդրեյ Ալշևսկինը։ Նրա դիմումին ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել։

Նախարարությունը, վկայակոչելով «լեզվաբանական լրացուցիչ հետազոտությունների» արդյունքները, նշել է, որ Լազարևայի խոսքում «ահաբեկչական գործողությունների արդարացմանն ուղղված տեղեկություններ են եղել»։

Հաղորդավարը երկար տարիներ Պուտինի ռեժիմի բացահայտ քննադատներից է։ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո նա լքել է Ռուսաստանը և դատապարտել Ուկրաինայում պատերազմը։ 2022 թվականի հուլիսին նա հայտարարվել է «օտարերկրյա գործակալ»։

2024-ին Լազարևան նախատեսում էր մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին։ Դրանից հետո Պետդուման արգելեց «օտարերկրյա գործակալների» մասնակցությունն ընտրություններին։

Ամռանը Լազարևան ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների «Ռոսֆինմոնիթորինգ»-ի ցուցակում և հեռակա ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG