ԱՄՆ-ի հարավարևելյան Ջորջիա նահանգում երկու ընտրատեղամաս մոտ 30 րոպեով տարհանվել է ռումբի սպառնալիքների պատճառով, որոնց ահազանգերը, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), ռուսական տիրույթից են:
ՀԴԲ-ն հաղորդել է, որ մի քանի նահանգներում ընտրատեղամասերը դարձել են սպառնալիքների թիրախ, դրանք, սակայն, արժանահավատ չեն:
ԱՄՆ-ի հետախուզական և անվտանգության պաշտոնյաները նոյեմբերի 4-ին Ռուսաստանին և Իրանին մեղադրել են կիբերհարձակումների և ապատեղեկատվության արշավներն ընդլայնելու համար՝ նշելով, թե այդպիսով Մոսկվան ու Թեհրանը նպատակ ունեն տարաձայնություն մտցնել ԱՄՆ ընտրողների միջև:
Թեհրանը և Մոսկվան հերքել են, թե որևէ կապ ունեն ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության տարածման հետ
Վաշինգտոնում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով ջահով և բռնկվող ատրճանակով փորձել է մուտք գործել ԱՄՆ Կապիտոլիում, նրա մոտ բենզինի հոտ է զգացվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը կանգնեցվել է Կապիտոլիումի այցելուների կենտրոնում անվտանգության ստուգման ժամանակ: Պաշտոնյաները չեղյալ են հայտարարել Կապիտոլիումի հանրային շրջագայությունները օրվա մնացած մասի համար:
Առանցքային Փենսիլվանիա նահանգում հաղորդումներ են ստացվել, որ Հանրապետական դիտորդներին արգելվել է մուտք գործել որոշ ընտրատեղամասեր: Այդ խնդիրները լուծվել են։ Տեխնիկական անսարքությունը Իլինոյս նահանգում և Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում ևս արագ լուծվել են, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ «Ազատության» թարմացումներին կարող եք ծանոթանալ այստեղ։