Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի արևելքում գյուղ գրավելու մասին


Պատերազմ Ուկրաինայում, արխիվ
Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Ռուսաստանը հայտարարել է, որ իր զինված ուժերը գրավել են Ուկրաինայի արևելքում գտնվող Նովոսելովկա Պերվայա գյուղը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ Մոսկվան «գյուղ է ազատագրել» Դոնեցկի շրջանում։ Սա, ըստ ռուսական կողմի, վերջինն է արևելյան շրջանի մի շարք գյուղերից, որոնց մասին Կրեմլը պնդում էր վերջին շաբաթներին:

Որոշ գյուղեր բաղկացած են ընդամենը մի քանի փողոցներից։

Ուկրաինական ռազմական ուժերն էլ հաղորդում են, որ Ռուսաստանը այս գիշեր ևս հրթիռների և ԱԹՍ-ների ալիք է արձակել, հինգ ԱԹՍ խոցվել է։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը Ֆեյսբուքում գրել է, որ Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Զապորոժիեի շրջաններում որսացել են իրանական արտադրության «Շահեդ» տիպի հինգ անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանը արձակել է նաև երկու S-300 զենիթահրթիռային կառավարվող հրթիռ և երկու Kh-59 կառավարվող հրթիռ, հայտնել է ուկրաինական կողմը։

Խերսոնի մարզում ռուսական հրթիռակոծության հետևանքով տուժել է 15 մարդ, այդ թվում՝ երեխա։

Ռուսաստանի արևմտյան Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի փոխանցմամբ էլ՝ տարեց կին է մահացել Շեբեկինո քաղաքի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով:

Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։

XS
SM
MD
LG