Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի նկատմամբ


Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի նկատմամբ։

Հետախուզման մասին փաստող քարտում նշվում է, որ քրեական հետապնդման պատճառով է Յաշինը հետախուզվում, սակայն ավելի վաղ դրա դեմ հարուցված գործի մասին հայտնի չէր։ Ինքը Յաշինը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ իր դեմ քրեական նոր գործի մասին, սակայն հավանաբար անաղմուկ քրեական գործ է հարուցվել, որպեսզի եթե ինքը որոշի Ռուսաստան գնալ, հենց օդանավակայանում ձերբակալեն։

Իլյա Յաշինին 2022 թվականին դատապարտել են 8 տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին իբր կեղծ տեղեկություններ տարածելու համար։ 2024 թվականի օգոստոսին նա ազատ էր արձակվել կալանավորների փոխանակման շրջանակներում, և լքել էր երկիրը։ Յաշինն այժմ բնակվում է Գերմանիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG