Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դատարանը ուկրաինացի լրագրող Գորդոնին հեռակա դատապարտել է 14 տարվա ազատազրկման


Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոն, արխիվ
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոն, արխիվ

Ռուսաստանի դատարանը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին հեռակա դատապարտել է 14 տարվա ազատազրկման։

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ 56-ամյա Գորդոնը մեղադրվում է ահաբեկչության կոչեր անելու, ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և ատելություն ու թշնամանք հրահրելու մեջ։

Դատավճռի համաձայն՝ 2022 թվականի մարտին Գորդոնը YouTube-ի տեսանյութերում կեղծ տեղեկություններ է տարածել ռուս զինվորականների գործողությունների մասին և կոչ արել ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենին միջուկային հարված հասցնել Ռուսաստանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կիևի քաղաքային խորհրդի նախկին պատգամավոր, գործարար Գորդոնը հայտնի է որպես հարցազրուցավար, որի յութուբյան ալիքի բաժանորդների թիվն անցնում է երեք միլիոնը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG