Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ-ը «խիստ բողոք» է հայտնել Մոսկվայում Իտալիայի դեսպանին


Ռուսաստանի ԱԳՆ-ը «խիստ բողոք» է հայտնել Մոսկվայում Իտալիայի դեսպան Սեսիլիա Պիչոնիին։ Պատճառը իտալական Rai 1 հեռուստաալիքի ռեպորտաժն էր, որը նկարահանվել է Կուրսկի շրջանի Սուջա քաղաքում։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

Ըստ ԱԳՆ-ի՝ լրագրողները «ապօրինի մուտք են գործել» Ռուսաստանի տարածք՝ լուսաբանելու «ուկրաինացի զինյալների կողմից Կուրսկի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը»։

Նախարարությունը հավելել է, որ անվտանգության ուժերը զբաղվում են լրագրողների գործողությունների «իրավական գնահատմամբ» և սպառնացել են քրեական գործ հարուցել։

Իտալական Rai 1 հեռուստաալիքը օգոստոսի 14-ին է հրապարակել ռեպորտաժը։ Թղթակիցներ Ստեֆանիա Բատիստինին և Սիմոնե Տրաինին լուսանկարել են գնդակոծությունից ավերված տները և զրուցել տեղի բնակիչների հետ։

«Բոլորը տեսան, և, համապատասխանաբար, փորձագետները կարդացին այն ենթադրյալ զեկույցները, որոնք իրենք արել էին Կուրսկի մասին, որտեղ փաստերը բառացիորեն ոչ թե խեղաթյուրված, այլ վերաշարադրվեցին, շրջվեցին, այսինքն՝ սևը կոչվում էր սպիտակ, իսկ սպիտակը՝ սև», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG