Մատչելիության հղումներ

Ռուսական զինուժը հարվածել է Նիկոլաևին և Զապորոժիեին. հաղորդվում է 6 զոհի մասին


Հրթիռային հարված Նիկոլաևի ուղղությամբ, 11-ը սեպտեմբերի, 2022թ․
Հրթիռային հարված Նիկոլաևի ուղղությամբ, 11-ը սեպտեմբերի, 2022թ․

Նոյեմբերի լույս 11-ի գիշերը Նիկոլաևում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հարվածի հետևանքով փլուզվել է մեկհարկանի առանձնատուն, ինչի հետևանքով առաջացել է հրդեհ։ Բացի այդ, վնասվել են չորս հարկանի բնակելի շենքի բնակարանները, որտեղ նույնպես հրդեհ է բռնկվել։

Նախորդ գիշեր ռուսական ուժերը երեք ավիահարված են հասցրել նաև Զապորոժիե քաղաքին։ Զոհվել է մեկ մարդ, առնվազն 20-ը վիրավորվել են, հայտնել են տեղի իշխանությունները։

Նոյեմբերի 11-ի առավոտյան Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախազգուշացրել են հրթիռային հարվածի վտանգի մասին, իսկ ամբողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG