Մատչելիության հղումներ

Ուկրաինան նոր հարձակում է սկսել Ռուսաստանի Կուրսկի շրջանում


Արխիվ
Արխիվ

Ուկրաինան կիրակի օրը հակահարձակում է ձեռնարկել Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանում, հայտնում են ռուսական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին անսպասելիորեն ներխուժեցին Կուրսկ, և անցած հինգ ամիսն այնտեղ մարտեր էին ընթանում։

Ռուսական կողմը պնդում է, որ իր զորքերը հետ են մղել ուկրաինական երկու հակագրոհները։

Հարձակման մասին հայտարարել է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։ Նա սոցիալական ցանցում գրել է, որ ռուսական զորքերը Կուրսկում «հարձակման են ենթարկվել մի քանի ուղղություններով, ինչը նրանց համար անակնկալ է եղել»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարը նույնպես անուղղակիորեն անդրադարձել է հարձակմանը՝ գրելով. «Կուրսկի շրջան, լավ լուր, Ռուսաստանը ստանում է այն, ինչին արժանի է»։

Կուրսկի շրջանում իրավիճակի մասին անկախ տվյալներ այս պահին չկան։ Ռազմական գործողությունների պայմաններում չի հաջողվում ստուգել եղած տվյալները։

Օգոստոսի սկզբին հարձակման արդյունքում ուկրաինացի զինվորականները գրավել էին Ռուսաստանի Կուրսկի շրջանի տարածքի մի մասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG