Մատչելիության հղումներ

Ռիշի Սունակը մտադիր չէ հրաժարական տալ


Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, Լոնդոն:
Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, Լոնդոն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե բնավ չի մտածում հրաժարականի մասին՝ նախընտրական արշավում թույլ տված սխալներից հետո:

Վարչապետի կողմից վրիպակներից մեկը եղել է օրերս 1944 թվականի Ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումից հեռանալու որոշումը, որի համար նա ավելի ուշ բրիտանացիների ներողամտությունն է հայցել:

«Ոչ, իհարկե ոչ»,- այսօր ասել է Սունակը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հրաժարականի մասին հարցին:

Հարցումների համաձայն, Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, կհաղթի հուլիսի 4-ին կայանալիք համապետական ընտրություններում:

Ենթադրվում է, որ լեյբորիստների ղեկավար Քիր Սթարմերի կուսակցությունը մոտ 20 կետով առաջ կանցնի այսօր իշխող պահպանողական կուսակցությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG