Մատչելիության հղումներ

ՌԴ զորամասը լքելու համար հետախուզվող տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում


Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, արխիվ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, արխիվ

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է 25-ամյա Ռուսաստանի քաղաքացի, հայտնում է Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ձերբակալությունը տեղի է ունեցել երեկ ժամը 1-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքից Երևան չվերթից հետո։

Ըստ նույն աղբյուրի՝ ձերբակալվածը Իվան Չ.-ն է, որը անցյալ տարվա ապրիլից Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր Ռուսաստանի զորամասը կամ ծառայության վայրը լքելու հոդվածով։

Ռուսաստանում նրա համար նշանակված խափանման միջոցը կալանքն է:

3 օր առաջ Հայաստանում ձերբակալվել, ապա ստորագրությամբ ազատ է արձակվել Մոսկվայի շրջանի ուսուցչուհի Նատալյա Տարանուշենկոն, որը Երևան է ժամանել Տիվայից։

Նա Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում է «ահնհայտ սուտ տեղեկություններ տարածելու» հոդվածով։

XS
SM
MD
LG