Ռուսաստանի ցամաքային ուժերն այժմ ավելի մեծ են, քան 2022 թվականի փետրվարին` Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ, սակայն դրանց որակը նվազել է, երկուշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերը՝ մատնանշելով Ռուսաստանի զինված ուժերի տեխնիկայի վիճակը և զինվորների պատրաստվածության մակարդակը։
«Այս պահին ռուսները նույն սպառնալիքը չեն, ինչ 2022 թվականի փետրվարին, ուստի մենք մի քիչ ժամանակ ունենք պատրաստվելու», - ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականը՝ հավելելով, որ դա նշանակում է ներդրումների ավելացում պաշտպանական արդյունաբերության մեջ։